Ասում է՝ հանգիստ վե՛ր ընկեք տեղներդ, ես կորոշեմ ինչպես և երբ փոխել իշխանությունը. Հովիկ Աղազարյան
Հունվարի 23, 2025

Ասում է՝ հանգիստ վե՛ր ընկեք տեղներդ, ես կորոշեմ ինչպես և երբ փոխել իշխանությունը. Հովիկ Աղազարյան

ArmLur.am-ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ:

-Պարո՛ն Աղազարյան, սոցհարցումներ իրականացնող «Գելլափ» ընկերությունը հերթական անգամ հարցում է իրականացրել, եւ կազմակերպության հրապարակած արդյունքներով՝ իշխանության վարկանիշը կրկին իջել է, եւ պատճառն այն է, որ քաղաքացիների մեծ մասը համաձայն չեն իշխող ուժի վարած քաղաքականության եւ սահմանազատման ներկա արդյունքների հետ, այս մասին ի՞նչ կասեք:

-Իշխանության վարկանիշը, եթե իջել է, ինչքա՞ն է դարձել: Առավել առարկայական մեկնաբանության համար ես պետք է հստակ կերպով իմանամ այդ ցուցանիշները, թե ինչ թվերի մասին է խոսքը:

Ես համաձայն չեմ, թե մեր վարկանիշն իջել է:

-Այսինքն, ձեր դիտարկմամբ, որեւէ փոփոխություն չի՞ եղել, իշխանության վարկանիշը չի՞ իջել, այլ ընդհակառակը՝ ավելի՞ է բարձրացել իշխանության վարկանիշը:

-Այո՛, կարծում եմ՝ իշխանության վարկանիշը բարձրացել է, որովհետեւ այնպիսի զգայուն հարց, ինչպիսին սահմանների ճշգրտումն ու սահմանազատումն է, եւ այն էլ այնպիսի զգայուն հատվածում, ինչպիսին Տավուշի մարզինն է, որի սահամազատման ֆոնին որոշ ուժեր փորձեցին ժողովրդի մեջ անհնազանդության ալիք բարձրացնել, եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չկանգնեց այն անհատների կողքին, որոնք ՀՀ քաղաքացի չէին եւ ուզում էին իշխանություն փոխել Հայաստանում, նշանակում է՝ ՀՀ քաղաքացին իր խոսքն ասաց, եւ, ընդհանուր առմամբ, ես պետք է գնահատեմ, որ այս պահի դրությամբ հասարակությունը դեմ չէ իրականացվող քաղաքականությանը: Ես այդ տվյալներն ունեմ, որոնցով կարող եմ դատողություն անել:

-Պարո՛ն Աղազարյան, նշում եք, որ իշխանության վարկանիշը բարձր է, բայց, փաստ է, որ այս օրերին մեծ թվով քաղաքացիներ հանրահավաքներ, անհնազանդության ակցիաներ են իրականացնում ու պահանջում են իշխանափոխություն ու ընդվզում են երկրում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ:

-Պարբերաբար հանրահավաքներ անցկացնողների 90 տոկոսը ռեւանշիստներ են, փողով բերվածներ: Իհարկե նրանք մեր քաղաքացիներ են եւ իրավունք ունեն հանրահավաքների միջոցով իրենց դժգոհությունն արտահայտելու, բայց նրանք շատ փոքր մաս են կազմում:

-Բայց տեսնում ենք, որ բազմաթիվ հասարակ քաղաքացիներ են մասնակցում, որոնք որեւէ կուսակցության պատկանելիություն չունեն: Ձեր խոսքերից ստացվում է՝ Դուք նրանց պիտակավորում եք, թե ուղղորդված են գալիս ակցիային, եւ ինչ-որ շահ ունեն դրանից:

-Այո՛, բոլոր հանրահավաքների մասնակցիների 70 տոկոսը փողով են գալիս:

-Կարծում եք, երկրում որեւէ խնդիր չկա՞, իրենք պարզապես ուղղորդված, որեւէ շահի նպատակով գալի՞ս են:

-Ես կարծում եմ՝ խնդիր կա, եւ այդ խնդիրները ակցիան գլխավորող ուժերը փորձում են օգտագործել իշխանության գալու համար, բայց ՀՀ քաղաքացին ասում է բոլորին՝ «հանգիստ վե՛ր ընկեք տեղներդ», այդ թվում՝ նաեւ ինձ, ասում է՝ «ես կորոշեմ ինչպես եւ երբ փոխել իշխանությունը»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում